Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Սերբիայում վթարի է ենթարկվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Dnevni Avaz-ը:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան Բելդրագի եւ Չաչակի միջեւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց:

Դեպքի վայր ժամանած շտապ օգնության բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել ռեժիսորին, այնուհետեւ հիվանդանոց տեղափոխել՝ հետագա հետազոտության: