Անջելինա Ջոլին չի պատրաստվում նոյեմբերի 25-ին նշել Գոհաբանության օրը, քանի որ ինքն ատում է այդ տոնը:
Դերասանուհին, ի տարբերություն ամերիկացիների մեծամասնության, չի ցանկանում վերաշարադրել պատմությունը: Այս մասին հայտարարել է Ջոլիի եւ նրա ամուսին Բրեդ Փիթի մտերիմներից մեկը` Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Տոնել Գոհաբանության օրը, նշանակում է հավանություն տալ նրան, ինչն արել են Ամերիկայի առաջին եվրոպացի նորաբնակները Ամերիկայի բնիկ հնդկացիների հետ: Մեկ մշակույթի դոմինանտությունը մեկ այլ մշակույթի նկատմամբ, Ջոլիի ոճը չէ»,- ասել է նա:
Թյուր ըմբռնումներից խուսափելու համար, Անջելինա Ջոլին ամուսնու եւ երեխաների հետ լքել է ԱՄՆ-ը տոնի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























