Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է 2011թ. գործունեության ծրագիրն ու բյուջեն:
Այսպես, եկող տարվա համար բյուջեն կազմելու 217 մլն եվրո, որը նույնն է, ինչ 2010թ.: Այդ գումարից 211 մլն-ը վճարում են անդամ երկրները:
Կազմակերպության 47 անդամներից ամենաշատ անդամավճարը մուծում է Ֆրանսիան՝ 37 մլն 900 հազար 141 եվրո: Նրան հաջորդում են Գերմանիան, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան:
ԱՊՀ երկրների մեջ ամենաշատը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը՝ 29 մլն 758 հազար 480 եվրո:
Հայաստանի անդամավճարի չափը կազմում է 341 հազար 967 եվրո, Ադրբեջանինը՝ 850 հազար 624, Վրաստանինը՝ 358 հազար 974 եվրո:





























