Ապրիլին Կատարը մոտ մեկ միլիարդ դոլար է վճարել էմիրի ընտանիքի անդամների համար։ Նրանք բազեի որսի ժամանակ պատանդառվել էին Իրաքում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Financial Times-ը։

Գործարքին անմիջական մասնակցություն ունեցած աղբյուրները նշում են, որ Դոհան ստիպված էր վճարել էմիրի ընտանիքի 26 անդամի, ինչպես նաեւ Սիրիայում գերեվարված 50 զինծառայողների համար։ Գումարը վճարել են  Սիրիայում «Ալ Քաիդա»-ի խմբավորումներից մեկին։

Հիշեցնենք, որ Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները։ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին հայտարարել են նաեւ մի շարք այլ երկրներ։