Անցյալ շաբաթ ավտոապահովագրողների բյուրոն եւ Կենտրոնական բանկը որոշ փոփոխություններ են կատարել պարտադիր ավտոապահովագրության սակագներում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին լրագրողներին տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը։

Նախ՝ տարանջատվել են բեռնատար տրանսպորտային մեքենաները։ Նախկինում բեռնատար մեքենաների համար կիրառվում էր միասնական սակագին՝ 37-54 հազ. դրամի (100-150 դոլար) սահմաններում, կախված ռիսկայնությունից։ Կատարված փոփոխությոններով՝ 80 ձիաուժ եւ պակաս հզորություն ունեցող բեռնատար մեքենաների սակագինը նվազեցվել է եւ գտնվում է 26-39 հազ. դրամի (72-110 դոլար) սահմաններում։ Դրանով փորձ է արվելու խրախուսել հատկապես գյուղական վայրերում գտնվող փոքր բեռնատարների սեփականտերերերին։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կցորդներին։ Դրանք այլեւս առանձին ապահովագրական սուբյեկտ չեն դիտարկվի, ինչն, ի դեպ պահանջվում է օրենքով եւ օրենքի խախտմամբ էլ հայտնվել էր սակագնային պլանում։ Կատարված փոփոխությամբ՝ կցորդներն ընդամենը կավելացնեն մեքենայի ռիսկայնությունը՝ 3-11 հազ. դրամի (8-30 դոլար) սահմաններում։

ԿԲ նախագահի տեղակալը եւս մեկ անգամ հիշեցրեց, մոր մինչեւ 50 կմ/ժամ արագություն ունեցող տրակտորներն ու գյուղատնտեսական մյուս մեքենաները պարտադիր ապահովագրման ենթակա չեն։