Օրերս «էկոլոգիական անվտանգության ապահովում եւ ժողովրդավարության զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը հայտատարել էր,  թե  մեկ տասնյակ  բնապահպանական կազմակերպություններ  պատրաստվում են դատի տալ կառավարությանը` պահանջելով չեղյալ  հայտարարել ուրանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ կառավարության բոլոր որոշումները, քանի որ  ուրանի շահագործումը լուրջ վտանգ է ներկայացնում բնակչության առողջության ու բնության համար:

NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀԿ-ների այդ հայտարարությանը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատասխանել է. «Նորմալ, եթե տալիս են, թող տան, ինչ ասեմ»: