Թուրքիան մտադիր է Սիմֆերոպոլում Գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նիհատ Էրգյունը Ղրիմում Ուկրաինայի նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Վիկտոր Պլակիդոյի հետ հանդիպման ժամանակ։
Թուրք նախարարը չի հստակեցրել բացման ժամկետները։ Ներկայումս Ղրիմում գործում է Թուրքիայի պատվո հյուպատոսությունը։
Էրգյունը նաեւ թուրք գործարար շրջանակների կողմից պատրաստակամություն է հայտնել համագործակցել ղրիմցիների հետ։ «Մենք բարի հարեւաններ ենք, մեր միջեւ միայն Սեւ ծովն է։ Մենք տեսնում ենք Ղրիմի մեծ ներուժը եւ պատրաստ ենք կիսել մեր փորձը։ Թուրք ներդրողները պատրաստ են գալ Ղրիմ»,- ասել է Թուրքիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարը։





























