Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտ» մրցաշարի եզրափակիչ փուլում Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակն է տոնել: Մրցաշարին մասնակցում են 4 ուժեղագույնները, այդ թվում՝ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։

«Armsport.am» կայքի փոխանցմամբ, Արոնյանը երկրորդ տուրում սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել Սերգեյ Կարյակինին, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ Ալեքսեյ Շիրովի նկատմամբ։

Երկու տուրից հետո Գրիշչուկն առաջատար է՝ 6 միավորով (այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3, ոչ–ոքիի համար 1 միավոր), երկրորդը՝ Արոնյանն է՝ 3 միավոր։ Կարյակինն ու Շիրովը վաստակել են մեկական միավոր։