Համաշխարհային շուկաներում նավթի գները կրկին անկում են գրանցել:

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան եւ այսօր գիշեր կայացած առեւտրային շրջանների արդյունքներով՝ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը կրճատվել է 0,03 տոկոսով եւ սահմանվել 68 դոլար՝ մեկ բարելի համար: Ավելի մեծ է Լոնդոնի բորսայում գրանցված անկումը: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0,43 տոկոսով եւ կազմել 66,53 դոլար՝ մեկ բարելի համար:

Ի դեպ, մեկ բարելը 159 լիտր է: