Ռուսաստանը մտադիր է Սիրիայում հակամարտող բոլոր կողմերի միջեւ խաղաղ կարգավորման քաղաքական գործընթաց հաստատել: Այս մասին «Ուղիղ գծի» ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչ վերաբերում է այնտեղ մեր անելիքների հեռանկարներին. մենք պատրաստվում ենք հակամարտող բոլոր կողմերի միջեւ խաղաղ կարգավորման քաղաքական գործընթաց սկսել»,- ասել է Պուտինը: