Հայաստանի Կենտրոնական բանկը 2010 թ. կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 2,4-2,7 տոկոս աճ, իսկ 2011 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ 4-5 տոկոս տնտեսական աճ։ Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ 2010 թ. չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում։ Ընդ որում՝ արդյունաբերությունում 2010 թ. ակնկալվում է 6,5-8,5 տոկոս, իսկ 2011 թ. 9 ամիսներին՝ 5-7 տոկոս իրական աճ։
Ավելի քան 99 տոկոս հավանականությամբ գնաճը 2010 թ. կանխատեսվել է 7,5-9,5 տոկոս միջակայքում, սակայն, ըստ ԿԲ-ի, մեծ է հավանականությունը, որ 2011 թ. երրորդ եռամսյակում իննամսյա գնաճը գտնվի 5,5 տոկոսից ավելի ցածր մակարդակի վրա։





























