Հայաստան-ԵՄ հերթական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ Բրյուսելում, որտեղ կքննարկման առարկան կլինի մարդու իրավունքների վիճակը: Այս մասին հայտնել է ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը:

«Եվրոպական կողմը հոգունակություն է հայտնել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը մարդու իրավունքների հարցերի շուրջ»,- ասել է նա:

Փոխնախարարի խոսքով, նմանատիպ առաջին հանդիպումը կայացել է 2009-ի դեկտեմբերի 9-ին Երեւանում ու եվրոպացիների հնագատմամբ անցել է բաց եւ կառուցողական մթնոլորտում: