ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նոյեմբերի 27-ին եռօրյա այցով ժամանում է Հայաստան: Նրա այցի նպատակն է քննարկել դեկտեմբերի 9-10-ին կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցերը:
Այցի ընթացքում Բորդյուժան կհանդիպի Հայաստանի բարձրագույն ռազմա-քաղաքական ղեկավարության, այդ թվում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:
ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաճիկստանը եւ Ուզբեկստանը:





























