Բելառուսը, Ադրբեջանը եւ Վենեսուելան կստեղծեն համատեղ մի ընկերություն, որը զբաղվելու է նավթ տեղափոխելով: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Այսօր Բելառուսը նավթի մեծ մասը գնում են Ռուսաստանից, սակայն նա մտադիր է դիվերսիֆիկացնել մատակարարումները: Մասնավորապես Վենեսուելայից Բելառուսը մոտակա մի քանի տարիների ընթացքում պետք է գնի տարեկան 10 մլն տոննա նավթ:

Վենեսուելայում հորատած նավթը նա կտա ադրբեջանական նավթային ընկերությանը: Իր հերթին, Ադրբեջանից նավթը կմաատկարարվի Օդեսա եւ այնտեղից նավթատարով Մոզիրի նավթամշակման գործարան:

Ավելի վաղ Բելառուսը Ուկրիանայի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել օգտագործել Օդեսա- Բրոդի նավթատարը: Նրանք նախատեսում են նավթի շուրջօրյա մատակարարում սկսել 2011 թվականից: Լրացուցիչ կհամաձայնեցվեն նաեւ մատակարարման ծավալները: