«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, եկող շաբաթ օրը ՀՀ ԱԺ-ի կողմից ՍԴ անդամ նշանակելու խնդիրը լուծելու նպատակով խորհրդարանն արտահերթ նիստ է գումարելու: Այսպիսով խորհրդարանը կխուսափի «ՍԴ մասին» օրենքի պահանջը խախտելուց: Խորհրդարանին վերապահված ՍԴ անդամի տեղում նշանակման վերջնաժամկետը դեկտեմբերի 5-ն է, իսկ առաջիկա քառօրյան գումարվելու է դեկտեմբերի 6-9-ը: Թերթի տեղեկություններով, ԱԺ-ի կողմից նշանակվելիք ՍԴ անդամի թեկնածության հարցում դեռ վերջնական որոշում չի կայացվել, եւ խնդիրը կհստակեցվի գալիս շաբաթվա սկզբին: Հայտնի է միայն, որ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, որը համարվում է ՍԴ անդամի ամենահավանական թեկնածուներից մեկը, խորհրդարանի թեկնածուն չի լինելու: Իշխանական շրջանակներում առավել հավանական է համարվում այն տարբերակը, որ Արեւիկ Պետրոսյանը ՍԴ անդամ կդառնա՝ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվելիք անդամի թափուր տեղը զբաղեցնելով:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























