Վրացի կոնֆլիկտոլոգ  Գեորգի Խուցիշվիլին առաջարկել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր տարբերակը: Փորձագետի կարծիքով, տարածաշրջանում խաղաղություն կարելի է հաստատել Եվրամիության մոդելով Հարավային Կովկասի պետությունների կոնֆեդերացիա ստեղծելով:

Deutsche Welle-ին տված հարցազրույցում վրացի հայտնի իրավապաշտպանը, Հակամարտությունների եւ բանակցությունների ռազմավարության միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Խուցիշվիլին  հայտարարել է, որ Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ պետք է վերսկսվի երկխոսությունը:

 «Այս կոնֆեդերացիայի կազմում չճանաչված պետությունները կկարողանային արժանի տեղ գրավել: Սուր դրված սահամանների հարցը կլուծվի: Դա կատարյալ լուծում կլիներ»,-ասել է  նա:

Ինչ վերաբերում է Հարավային Օսիային եւ Աբխազիային, փորձագետի խոսքով,  վրացիները երբեք չեն ճանաչի նրանց անկախությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ավելի ծանր է:

«Այն միջպետական հակամարտություն է»,-հայտարարել է նա` հավելելով, որ Ադրբեջանը  չի համաձայնի ԼՂՀ ակախության հետ: