Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել: Էեհրանի համալսարանի աշխարհագրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով, Երեւանի ժամանակով ժամը 16:34-ին եւ 17:27-ին Ֆարս նահանգում տեղի է ունեցել երկու ստորերկրյա ցնցում` 5,4 եւ 3,9 մագնիտուդ հզորությամբ:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, աննշան ավերածություններ են տեղի ունեցել Խոնջ քաղաքին հարակից բնակավայրերում: Զոհեր եւ վիրավորներ չկան, հաղորդում է իրանական հեռուստատեսությունը` հղում անելով տեղի իշխանություններին:





























