Հայաստանը մտադիր չէ զինծառայողներ եւ սպառազինություն ուղարկել Սիրիա։ Այս մասին հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում նման հարց քննարկվել է։
Հիշեցնելով, որ նիստի բովանդակությունը չպետք է բարձրաձայնվի՝ նախարարն ասաց, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու շրջանակից։
«Զինծառայողներ ու սպառազինություն ուղարկելու հարց երեկ առանձնապես չի քննարկվել»,- նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ եթե, ամեն դեպքում, Երեւանը որոշի ապագայում Սիրիա զորամիավորում ուղարկել, կուղարկի միայն պայմանագրային զինծառայողների։





























