Որոշ արաբական երկրների՝ Al Jazeera –ն փակելու Կատարին ուղղած պահանջը հարված է մամուլի ազատությանն ու բազմակարծությանը։ Այս մասին հայտարարել է կարծիքների ազատության վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեւիդ Քեյը։
Նրա խոսքով՝ այդ պահանջը լուրջ սպառնալիք է լրատվամիջոցների ազատությանը, երբ պետությունները, պատճառաբանելով դիվանագիտական ճգնաժամը, փորձում են Al Jazeera-ն հարկադրաբար չեզոքացնելու միջոցներ ձեռնարկել։
Նա ընդգծել է, որ եթե լրատվամիջոցների ազատությունն ապահովված չէ, ապա լրջորեն տուժում է տեղեկատվությանը հասանելիության յուրաքանչյուրի իրավունքը։ «Միջազգային կառավարությունները Al Jazeera-ն ստիպողաբար փակել փորձող պետություններից պետք է պահանջեն նման բան չպնդել»,-ասել է զեկուցողը։





























