Ռուսաստանի հարավում կուտակվել է 10 միլիոն տոննա ցորեն, որն արգելված է արտահանել, իսկ Ռուսաստանի կենտրոն չի հասնի ենթակառուցվածքների պատճառով: Վերջին 10 տարիներին հարավռուսական ցորենը արտահանվում էր, իսկ Ռուսաստանի կենտրոնը գնում էր Սիբիրի ցորենը:

2010թ. երաշտը հանգեցրել է հացահատիկների բերքի 40 տոկոսի ոչնչացման: Ռուսաստանի որոշ տարածքներում աննորմալ տապի պատճառով արտակարգ դրություն էր մտցվել, եւ ՌԴ կառավարությունը արգելել էր ցորեն արտահանել մինչեւ 2011թ. հուլիսը:

Նշենք, որ Հայաստանը տարեկան 700-800 հազար տոննա ցորեն է օգտագործում, որից 500 հազարը ներմուծում է  Ռուսաստանից: