WikiLeaks-ը մտադիր է բացահայտումներ կատարել նաեւ բանկերի շրջանում։ Այդ մասին «Ֆորբս» ամսագրի հետ հարցազրույցում ասել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը։

Նրա խոսքով՝ 2011 թ. սկզբին կհրապարակվեն ամերիկյան բանկերից մեկի գաղտնի փաստաթղթերը։ Սակայն WikiLeaks-ի հիմնադիրը չի նշել ո՜չ բանկի անունը, ո՜չ էլ փաստաթղթերի բովանդակությունը:

«Դա թույլ կտա ճիշտ հասկանալ, թե բանկերը ինչպես են իրենց պահում ամենաբարձր մակարդակներում։ Դա կարող եք համարել կոռուպցիայի էկոհամակարգ»,- ասել է Ջուլիան Ասանջը։