Ըստ ամերիկյան «Ֆայնենշնլ թայմս» թերթի` Ռուսաստանը կսկսի ցորեն ներմուծել: Թերթը հղում է արել վարչապետ Պուտինին, ով երկուշաբթի մյուս երկրներին կոչ է արել հացահատիկ ամբարել դեպի Ռուսաստան մատակարարումների համար:
Ռուսաստանի վարչապետի հայտարարությունն առաջին պաշտոնական խոստովանությունն է այն մասին, որ 2009 թ. ցորենի խոշորագույն արտահանող երկիրը կարիք ունի ցորենի ներմուծման:
Հիշեցնենք, որ օգոստոսյան երաշտի պատճառով Ռուսաստանում տուժեց բերքի համարյա մեկ երրորդը:
Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչեւսկին իր հերթին ասել է, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում Արգենտինայի, Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ` ցորենի գնման նպատակով: Սակայն կոնկրետ համաձայնություններ ձեռք չեն բերվել:





























