Գիտնականները, ուսումնասիրելով պատկերները, որոնցում պատկերված է հին եգիպտական Արսինոյա 2-րդ թագուհին, եկել են եզրահանգման, որ նա կառավարել է Եգիպտոսը Կլեոպատրայից դեռ 200 տարի առաջ:
«Արսինոյա 2-րդը եղել է կին-փարավոն եւ բարձր դասի քրմուհի: Նա հավասար իրավունքներ է ունեցել իր եղբոր հետ եւ կառավարել է նրա հետ միասին: Ավելին, նա աստվածացվել է դեռ կենդանության օրոք, այլ ոչ թե` մահից հետո»,- ասել է Գյոթեբորգի համալսարանի գիտանականներից Մարիան:
Գիտնականները ողջ աշխարհում ընդունում են Արսինոյայի հետմահու մեծ ազդեցությունը: Այդ կնոջը հավասարեցրել են Իսիդայի եւ Խաթխորի հետ: Նա աստվածացվում էր մոտ երկու հարյուր տարի, մինչեւ Կլեոպատրան ելավ գահ եւ նույնպիսի թագով թագադրվեց:





























