Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, անդրադարձել ՀԲ օժանդակությամբ ՀՀ ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական կարողությունների զարգացման բնագավառում հնարավոր համագործակցության հեռանկարներին: