Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո մտցված արտակարգ դրության չեղարկումը, փոխանցում է Reuters-ը:
«Խոսք լինել չի կարող արտակարգ դրության չեղարկման մասին»,- ասել է Էրդողանը` Անկարայում ելույթ ունենալով ներդրողների առջեւ: «Մենք արտակարգ դրությունը միայն այն ժամանակ կչեղարկենք, երբ ահաբեկչության դեմ պայքարն ավարտվի: Արտակարգ դրության չեղարկումը հնարավոր է ոչ հեռու ապագայում»,- ասել է նա` չհստակեցնելով, թե հատկապես երբ:




























