BMW ընկերությունը հայտնել է, որ նոր X3 սերնդի ամենագնացը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 11-ից, հաղորդում է Motor-ը։

BMW X3ի ստանդարտ մոդելը՝ xDrive20i-ը սարքավորված է տուրբինային, չորսմխոցանի շարժիչով, որն ունի 184 ձիաուժ։

Հաջորդ սերնդի ամենագնացը առաջարկվելու է բենզինային երեք եւ դիզելային երկու շարժիչներով։

Մեքենան սարքավորված է ադապտացված կուրիզ-կոտրոլով, Bluetooth-ով եւ USB-անցքով, լուսադիոդային լուսարձակներով, անվադողերի ճնշման ցուցիչներով, 18 դյույմանոց անիվներով։

Մեքենայի սպորտային տարատեսակը՝ M40iը կունենա 360 ձիաուժ։