Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է նոր կոմպակտ սպորտային  Jaguar E-PACE քրոսովերը։ Հինգ տեղանի ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնում, փոխանցում է Lenta-ն։

Ավտոմեքենան հասանելի կլինի S, SE եւ HSE տարբերակներով՝ հինգ ուժային ագրեգատով՝ երեք դիզելային եւ երկու բենզինային շարժիչներով։

Սրահում տեղադրված են 12 վոլտ հզորությամբ չորս վարդակներ, հինգ USB-ներ, ինչպես նաեւ 4G Wi-Fi-ի հասանելիություն, որին կարող են միանալ 8 բջջային սարքավորումներ։

E-PACE-ն կդառնա Jaguar-ի առաջին մոդելը, որն ունի պրոեկցիոն էկրան՝ TFT տեխնոլոգիայով։