The Economist պարբերականը զեկույց է պատրաստել Ադրբեջանի 2011-15թթ.. հեռանկարների մասին, ըստ որի նախագահ Իլհամ Ալիեւն, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի նաեւ երրորդ ժամկետում՝ 2013թ. ընտրություններին:

Այդուհանդերձ, Economist-ը կարծում է, որ Ալիեւի վիճակը գնալով բարդանում է, քանի որ Արեւմուտքն ու Ռուսաստանն ավելացնում են ճնշումը. Արեւմուտքը պահանջում է ստորագրել նոր էներգետիկ նախագծերը, Ռուսաստանը՝ մերժել դրանք: Ադրբեջանի համար ավելի բարդ է դառնում հավասարակշռված քաղաքականություն վարելը:

The Economist-ն արծարծել է նաեւ ղարաբաղյան հարցը: Վերլուծաբանների կարծիքով, Ադրբեջանն ավելի հակված է, որ զիջումներ անի Ռուսաստանին էներգետիկայի հարցով՝ աջակցություն ակնկալելով հայ-ադրբեջանական վեճում: Դա առաջին հերթին հակասելու է Թուրքիայի մտադրությանը՝ դառնալ տարանցիկ երկիր կասպիական էներգակիրների առաքման համար: Ադրբեջանն, իր հերթին, ակնկալելու է, որ Թուրքիան դրա պատճառով չի փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: