Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է Թուրքիայում «Աքքույու» տեղանքում ատոմակայանի կառուցման եւ շահագործման համաձայնագիրը:

Ատոմակայանը կառուցվելու է Մերսին նավահանգստի մերձակայքում, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նախագծի, կառուցվելու են 1,2 ՄՎտ հզորությամբ 4 էներգաբլոկեր:

Շինարարության համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 12-ին` Անկարայում: Ըստ պայմանագրի, Թուրքիայում բաժնետիրական ընկերություն է  ստեղծվելու: