Wikileaks-ի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունները վերլուծաբանների, այդ թվում՝ եւ ինձ համար առանձնապես նորություն չէին պարունակում. Արդեն վաղուց ես պնդում եմ, որ Թուրքիայի համար Ադրբեջանը չունի այն կարեւորությունը, որն իրականում ցույց է տրվում»,- դեկտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Հայտնի է նաեւ, որ Ադրբեջանի համար Թուրքիան չունի մեծ եղբոր նշանակությունը, ինչպես դրա մասին խոսվում է: Արձանագրվեց այն, ինչ հայտնի էր։ Երկեւ երկրներն ունեն իրենց շահերը եւ այս առումով. սպասել, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոփոխություններ տեղի կունենան, չի կարելի։ Ավելի կարեւոր են Թուրքիայի ներքաղաքական վիճակին վերաբերող բացահայտումները, օրինակ, այն, որ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակից է կոռուպցիոն սկանդալների մեջ։ Դա բավական լուրջ է»,- ամփոփեց թուրքագետը։





























