Համացանցում հայտնվել են առաջին պատկերները, որոնց վրա ամբողջովին ցուցադրված է նոր սերնդի Rolls-Royce Phantom սեդանի դիզայնը։ Նկարազարդումները հրապարակել են մի քանի չինական լրատվամիջոցներ, այդ թվում CarNewsChina.com-ը։
Դատելով ներկայացված պատկերներից՝ նոր սերնդի Rolls-Royce Phantom-ը կունենա թափքի ամբողջովին վերափոխված առաջնամաս։ Փոխված են լինելու նաեւ ռադիատորային ճաղավանդակը, առջեւի բամպերն ու օպտիկան։
Բացի դրանից, հրապարակվել է լուսանկար՝ սեդանի ինտերիերով։ Այստեղ լինելու է նոր ղեկ, ամբողջովին վերափոխված կենտրոնական կոնսոլ ու այլ սարքերի պանել։ Ընդ որում Phantom-ը կպահպանի մեխանիկական ժամացույցը, հայտնում է Motor-ը։





























