Ռուսաստանի կառավարությունն արգելել է օտարերկրյա աշխատողներին առեւտուր անել  վրաններում եւ շուկաներում, ինչպես նաեւ ալկոհոլային եւ դեղագործական ապրանքներ իրացնել:

Այդ որոշման համաձայն, 2011-ին ալկոհոլային խմիչքների, այդ թվում գարեջրի, դեղագործական ապրանքների, ինչպես նաեւ վրաններում եւ շուկաներում մանրածախ առեւտրի ոլորտում արտասահմանյան աշխատակիցների թիվը պետք է լինի զրո: