Հունվարի 1-ից հետո, երբ ուժի մեջ կմտնի պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքը, գրանցված ավտովթարների թիվը կտրուկ կավելանա:
Այսօր` դեկտեմբերի 2-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիիլ Խաչատուրովը:
Նա նշեց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, թե պարտադիր ավտոապահովագրության ներմուծումից հետո նման գործընթացներ տեղի են ունենում բոլոր երկրներում: Օրինակ Ռուսաստանում «Ռոսգոսստրախը» ամեն շաբաթ վճարում է մոտ 1 միլիարդ ռուբլի (35-37 միլիոն դոլար), որի 80-85 տոկոսը բաժին է ընկնում հենց ավտոապահովագրությանը:
«Այն բոլոր վթարները, որ կապված են ավտոապահովագրության հետ, ամեն ինչ գրանցվում է, անգամ քերծվածքները: Եթե կարկուտ է կամ ուժեղ անձրեւ, արդեն գիտենք, որ հաջորդ շաբաթներին վճարումների քանակը կտրուկ կավելանա»,- ասել է նա:
Նշենք, որ «Ռոսգոսստրախը» ապահովագրել է Ռուսաստանի մեքենաների մոտ 40 տոկոսը եւ այդ շուկայի առաջատարն է: Հայաստանում եւս ընկերությունը ներկայումս առաջատար է պարտադիր ավտոապահովագրության պոլիսների վաճառքի թվով:




























