«Ռոսավիացիան» վրացական Airzena Georgian Airlines ընկերությանը թույլատրել է չարտերային չվերթներ իրականացնել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթով մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վրաստանը դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ խզել էր Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումից հետո:

Ուղիղ չվերթները երկու երկրների միջեւ չեղյալ էին հայտարարվել 2006թ.: Սկսած անցած տարվանից պարբերաբար փորձեր են արվել չարտերային չվերթներ իրականացնել:

Airzena Georgian Airlines ընկերությանը մի քանի անգամ թույլատրվել է չարտերային չվերթներ իրականացնել: