Ռուսաստանը Հայաստանին հումանիտար օգնություն է հատկացրել 5000 տոննա էլիտար ցորենի եւ 1000 տոննա բուսական յուղի տեսքով:

Մթերքներն ամբողջությամբ հանձնվել են հայկական կողմին նոյեմբերի վերջին եւ պահվում են Բաղրամյան գյուղում՝ որպես պետական պահուստ:

«Ես լիովին նորմալ եմ համարում, որ Ռուսաստանն արձագանքել է հայկական կողմի խնդրանքին, որի գյուղատնտեսական հատվածը եղանակային վատ պայմանների պատճառով հայտնվել էր վատ վիճակում»,- ասել է ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Ընդունման-հանձնման ակտը ստորագրվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը դեկտեմբերի 2-ին: