Բրիտանական ավտոմեքենաների MINI մակնիշը 2019 թվականին կթողարկի առաջին ամբողջությամբ էլեկտրական սերիական մոդելի տարբերակը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Motor Authority-ն։

Ավտոմեքենան կարտադրվի Օքսֆորդի գործարանում, սակայն ուժային սարքավորումները ծրագրվում է ներկրել Գերմանիայից։ Ավտոմեքենայի տեխնիկական տվյալները դեռ չեն բարձրաձայնվում։ Դրա նախնական արժեքը եւս հայտնի չէ։

2008 թվականին ավտոարտադրողն իրականացրել է MINI Е էլեկտրական նախատիպի փորձարկումը։ Ներկայում MINI հավաքածուում գոյություն ունի Cooper S E ALL4 Countryman հիբրիդ մոդելը։