Դեկտեմբերի 2-ին ժամը 19:30-ի սահմաններում Ջրվեժ թաղամասում «Վանատուր» ռեստորանի դիմաց միմյանց են բախվել «Գրանդ Չերոկի» (ՋԻՓ) մակնիշի 13 ԼՕ 206 համարանիշի եւ «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 8278 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես  NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 վարորդներն էլ ստացել են մարմնական վնասվածքներ եւ  տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Գրանդ Չերոկին» վարել է 20-ամյա Սարգիս Խաչատուրի Գինոսյանը, իսկ «ՎԱԶ-2107»-ը, որը գրանցված է «Ջրվեժ-16» տաքսի ծառայության անունով, վարել է Արա Աղվանի Մանավազյանը:

Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտայինն հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Վերջինս տեղազննման եւ չափագրման աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարեց ՃՈ աշխատակիցներին, որպեսզի վթարված մեքենաները տեղափոխվեն ՃՈ տուգանային հրապարակ:

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի