Վրաստանի պատրիարքությունը հատուկ նամակ է պատրաստում՝ ուղղված Համայն ռուսիո պատրիարք Կիրիլին՝ «Աբխազիայի տարածքում 11-րդ դարի վրացական եկեղեցու խորհրդանշական վերանորոգման կապակցությամբ»:
Սուրգ Գեորգիի եկեղեցու գմբեթը վերափոխվել է, եւ վրացական գմբեթի փոխարեն ռուսական ուղափառ եկեղեցուն բնորոշ գմբեթ է դրվել, նաեւ վերացվել են վրացերեն գրառումներն ու որմնանկարները:
«11-րդ դարի եկեղեցին ներկել են սպիտակ գույնով: Ներկի տակ են մնացել բոլոր գրառումները: Վրաստանն արդեն իր վրդովմունքն է հայտնել աբխազական կողմի գործողություններից»,- հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:




























