«Թեպետ Արամ Սաֆարյանը մեկ անգամ մամուլում հայտարարել է, որ կոալիցիայում կալանավորներին  ազատ արձակելու վերաբերյալ քննարկում է լինելու, սակայն ես ասում եմ, որ նման քննարկում չի եղել»,- դեկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալների ազատ արձակման մասին պտտվող լուրերին:

«Դա իրավական հարթությունում քննարկվող հարց է։ Օրինակ, Արդարադատության նախարարը նույնպես կոալիցիայի անդամ է եւ այդ հարթության մեջ քննարկումներ են իրականացվում։ Շուտով Ազգային  ժողով կներկայացվի կամ արդեն ներկայացվել է քրեական օրենսգրքի որոշ հոդվածների մեղմացուցիչ պատժաժամկետներ իջեցնելու մասին օրինագիծը, որի արդյունքում էլ, հնարավոր է, շատ կալանավորներ ազատ արձակվեն։ Ընդ որում, ոչ միայն այդ 11 հոգին, այլ նաեւ ուրիշ կալանավորներ եւս։ Բայց մեկ անգամ եւս ասում եմ, որ նման կոալիցիոն քննարկում չի եղել»,- շեշտեց Զոհրաբյանը։