Նախօրեին երեկոյան միանգամից երկու ահազանգ է ստացվել Բաքվի մետրոպոլիտենի կայարաններում դրված ռումբերի մասին: Գրեթե միաժամանակ տեղեկություն է ստացվել «Հունվարի 20-ի» եւ «Նարիման Նարիմանովի» կայարաններում դրված ռումբերի մասին:
Ինչպես պնդում է Ադրբեջանի ԱԻՆ-ը, մանրամասն աշխատանքներից հետո պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Կամ էլ ուղղակի տեղեկատվությունը թաքցվում է, որպեսզի չխաթարեն Բաքվի խանության «հանգիստ կյանքը»՝ «համազգային առաջնորդի» որդու՝ Իլհամ Ալիեւի «իմաստուն» ղեկավարության ներքո: Համենայն դեպս, այդ հանգիստն արդեն խաթարվել է, այս տարի ռումբերի մասին տեղեկություններն ավելի հաճախ են դարձել:





























