Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Եդիգարյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը’ Բրյուսել):