Ձմռան առաջին իսկ օրը եվրոպական բորսաներում բարձրացել է գազի գինը՝ առաջին անգամ 2008 թ. ի վեր գերազանցելով «Գազպրոմի» ընթացիկ պայմանագրերով վաճառվող գնին (327 դոլար` 1000 խմ դիմաց)։

«Կոմերսանտի» տեղեկացմամբ՝ հոլանդական TTF բորսայում գազն արժե արդեն 331 դոլար, Մեծ Բրիտանիայի՝ NBR-ում՝ 342 դոլար։

Գազի թանկացմանը նպաստել է սառնամանիքն ու բուքը, որոնք հիմա տիրում են Արեւմտյան Եվրոպայում։ Ըստ «Գազպրոմի» հաշվարկների՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 1 աստիճանի նվազումը Եվրոպայում գազի մատակարարումն ավելացնում է 30 մլրդ խմ-ով։