ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության հայեցակարգը մինչեւ 2015թ. պետք է ընդունվի համագործակցության պետությունների ղեկավարների կայանալիք գագաթաժողովում: Այս մասին դեկտեմբերի 3-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների շտաբերի պետերի կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:
Նա նշել է, թե հայեցակարգը միտված է նոր մակարդակով ԱՊՀ ռազմական համագործակցության ամրապնդմանը: «Մեզ անհրաժեշտ է ադապտացնել ԱՊՀ զինված ուժերը ժամանակակից սպառնալիքներին»,- ընդգծել է գլխավոր շտաբի պետը:
Նրա խոսքով, օրակարգի գլխավոր հարցերն են կապի եւ ավտոմատացման համակարգերի, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի գնահատման եւ վերահսկողության միացյալ համակարգի ստեղծումն ու կատարելագործումը, ռադիոլոկացիոն պետական միացյալ համակարգի կատարելագործումը եւ այլն:





























