ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում երկրում «մռայլ դարեր» կսկսվեն, հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր պատմության ընթացքում սահմանը երբեք այսքան անառիկ ու ապահով չի եղել, որքան հիմա։ Սակայն իմացե՛ք՝ եթե միջանկյալ ընտրություններում դեմոկրատները հաջողության հասնեն, թեկուզ չնչին առավելությամբ, նրանք մեզ հետ կտանեն անցյալ։ Ես դա համարում եմ վերադարձ դեպի մռայլ դարեր»,- Մոնտանայում ելույթ ունենալիս ընդգծել է Թրամփը։

Նախագահը համոզմունք է հայտնել, որ նահանգի բնակիչները չեն թույլատրի իրադարձությունների նման զարգացում։

Նոյեմբերի 3-ին սպասվող ընտրությունների արդյունքում ամերիկացիները ձևավորելու են Ներկայացուցիչների պալատի նոր կազմը, ինչպես նաև որոշելու են Սենատի 35 աթոռների ճակատագիրը։ Այս պահին Կոնգրեսի երկու պալատներում էլ չնչին մեծամասնություն են կազմում հանրապետականները։