Նավթի գները հինգշաբթի օրվա դրությամբ նվազում են նախորդ նստաշրջանի արդյունքներով արձանագրված աճից հետո․ ներդրողները գնահատում են Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նավթի փոխադրման ծախսերը նվազեցնելու ԱՄՆ-ի ջանքերը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է 104,3 դոլար (մեկ բարելի դիմաց), ինչը 1,76 դոլարով (1,66%-ով) ցածր է նախորդ սակարկությունների փակման ցուցանիշից: Չորեքշաբթի օրը այս պայմանագրերը թանկացել էին 0,37 դոլարով (0,35%-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 106,06 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային ապրանքային սակարկություններում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,09 դոլարով (1,15%-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 94 դոլարի: Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն ավելացել է 0,95 դոլարով (1,01%-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 95,09 դոլարի:




























