Անգլիայի բանկի նախագահ Մերվին Քինգը որոշում է կայացրել երկու տարով հրաժարվել  աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումից:

Բարձրացումը սխալ կընկալվեր երկրում կոշտ տնտեսական քաղաքականության ֆոնին:

Այսպես, 21 հազար ֆունտից (33 հազար դոլարից) ավելի ստացողների աշխատավարձերը սառեցվելու են երկու տարով:

Միեւնույն ժամանակ աշխատավարձերի սառեցումը կարող է հանգեցնել արժեքավոր կադրերի արտահոսքի, հաղորդում է Bloomberg-ը: