Ադրբեջանի Սամուխի շրջանում H5N1 («թռչնագրիպի») վիրուս է հայտնաբերվել։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է այդ երկրի առողջապահության փոխնախարար Էլսեվեր Աղաեւը, համապատասխան տեղեկությունն իրենց հասել է պետական անասնաբուժական ծառայությունից։ «Այդ շրջանում ընտանի թռչունի սատկելու դեպք է գրանցվել»,- հայտնել է նա։ Փոխնախարարը ասել է, որ H5N1 վիրուսի H5 բաղադրիչն արդեն իսկ հաստատվել է եւ մնում է N1-ի հայտնաբերումը։

Ավելի վաղ, հիվանդությունը հայտնաբերվել էր նաեւ Վրաստանում եւ Թուրքիայում։