ԱՄՆ կառավարությունը երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 3-ին վրացական ՆԳՆ-ին է հանձել Toyota մակնիշի 74 ամենագնաց:
Toyota Land Cruiser LC-78 մեքենաները հանձնվել են ԱՄՆ-ի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ օրենքի ամրապնդման նպատակով ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Մեքենաների արժեքը կազմում է 2,8 մլն դոլար:
«Տրանսպորտային միջոցներն օգնում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ավելի լավ կատարել իրենց պարտականությունները»,- հայտնել է ՆԳՆ-ն:
Համագործակցության ծրագիրը ենթադրում է նաեւ թրեյնինգների անցկացում:




























