Այսօր՝ դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ 8-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ դեկտեմբերի 6-9-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը:
ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 9 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց, միջազգային 12 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ դեկտեմբերի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում:





























