Խոսրովի անտառում այսօր՝ օգոստոսի 12-ին, հրդեհ է բռնկվել: NEWS.am-ին ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանն ասաց, որ Խոսրովի անտառում սկսված հրդեհի ահազանգը ստացվել է քիչ առաջ: Այժմ փրկարարները մեկնում են դեպքի վայր:

Հրդեհի մասին ավելի մանրամասն տեղեկություն կտրվի ավելի ուշ: